Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և առողջապահության նախարարի պաշտոնները: Քաղաքական պաշտոններ զբաղեցնելուց առաջ աշխատել է մասնավոր, պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններում, որոնք գործունեություն են ծավալել առողջապահության ոլորտում: Մասնագիտությամբ բժիշկ է, իսկ նեղ մասնագիտացմամբ` առողջապահության կազմակերպիչ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: 2019 թվականից հանդիսանում է ՔՊԿ վարչության անդամ: