Ծեծը չի կարող լինել «բարոյախրատական»

Ժամանակին, մոտ 4 տարի առաջ մի հարցազրույցի ընթացքում անդրադարձել էի ընտանեկան բռնությանը։ Այդ օրերին հերթական բռնության դեպքի բարձրաձայնումից հետո սոցիալական մեդիայում իրազեկման ֆլեշմոբ էր սկսվել ընտանեկան բռնության վերաբերյալ և լրագրողը այդ ֆլեշմոբի վերաբերյալ հարցեր էր տալիս ինձ։ Կարծում եմ արժի կրկին անգամ վերհիշել հարցազրույզի այդ կտորը, քանի որ այսօր էլ մենք ականատեսը եղանք մի սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքի: