Մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը պետք է վեր դասվի

 
 
Շատ ուրախ եմ, որ վերջին ամիսներին քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին չհամապատասխանող մի շարք բենզալցակայանների մասով աշխատանքի դադարեցման որոշումներ են կայացվել, իսկ այսօր էլ նաև ապամոնտաժվել է Կողբացի փողոցի վրա գտնվող բենզալցակայանը։
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինական տեսչության մեր գործընկերներին մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը ավելի բարձր դասելու և նմանատիպ վտանգավոր օբյեկտների մասով որոշումներ կայացնելու համար։ Դեռ շատ անելիք կա այս մասով և ես վստահ եմ, որ հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։
 
Հ.Գ. կից իմ հարցն է վարչապետին հենց այս խնդրի վերաբերյալ, որ հնչեցրել եմ մոտ վեց ամիս առաջ, որտեղ մատնանշում եմ նաև այսօր ապամոնտաժված բենզալցակայանը։