Պետք է գերիշխի իրավահավասարության սկզբունքը, և ոչ թե` մեկը մյուսից «ավելի հավասար» լինելու սկզբուքը:

 
 
Սովորաբար մարդիկ պատրաստ են լինում վճարել իրենց մեքենաների լավ համարանիշների համար, ոչ պարզապես, այլ ինչ-որ առավելություն ստանալու համար` հասարակության այլ մասնակիցների նկատմամբ: Մենք այս հարցին այս տեսանկյունից պետք է նայենք, և օրինակ այսօրվա գործող 8 մլն դրամանոց պետհամարանիշը եթե նույն անձը ցանկանա գնել 50 միլիոնով, ենթադրվում է, որ դա պետք է նաև անդրադառնա իր վարքագծի վրա:
 
Տիկին Սարգսյան, ես այս առիթը օգտագործելով ուզում եմ խնդրել և կոչ անել ՆԳՆ-ին` իր ստորաբաժանումներով, որպեսզի այս հարցին նույնպես ուշադրություն դարձվի և այս միջոցով պետհամարանիշներ ձեռք բերելը անհավասարության միջոց չդառնա: Ես կարծում եմ, որ մենք ինչ որ մի օր, հասունանալով, զարգանալով որպես հասարակություն, պետք է ընդհանրապես ձերբազատվենք այս լավ կամ վատ պետհամարանիշների սկզբունքից: Ճիշտ է, օրենքի հիմնավորման մեջ տարբեր երկրների օրինակներ կային բերված, բայց դրանք հիմնականում զարգացող, այլ ոչ զարգացած, կայուն դեմոկրատիայով երկրներ են ու այս առումով կարծում եմ, որ շատ կարևոր է:
 
Եվս մեկ բան եմ ուզում խնդրել, մենք այսօր էլ ունենք կարգավորումներ, որ որոշ` հատկապես կարմիր, կապույտ, սև կամ պետական այլ համարանիշներով մեքենաները փորձում են խուսափել պահպանել օրենքները: Խնդրում եմ այս առումով ևս ուժեղացնել վարչարարությունը, որովհետև մեր երկրում պետք է գերիշխի իրավահավասարութկունը, ոչ թե` մեկը մյուսից առավել լինելու սկզբունքը: